Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձմեռային զորակոչ
A A
Հասարակություն

Ձմեռային զորակոչը կանցկացվի 2025 թ. հունվարի 7–31–ը

2025 թ հունվարի 7–31–ը ՀՀ–ում կանցկացվի ձմեռային զորակոչ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9–31–ը ներառյալ, քանի որ 2022 թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023 թ. հունվարի 9–31–ը ներառյալ»,– ասված է որոշման մեջ: