Բացել լրահոսը Փակել լրահոսը
454732972_469905816005526_3466595016344162159_n (2)
A A
Պաշտոնական

Ավտովթար Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում․ նախնական տվյալներով՝ 15 տուժած տեղափոխվել է ԲԿ

Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: 

Ըստ նախնական տվյալների՝ 15 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: