A
A
Հրդեհ Զովունի գյուղում
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 6-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի թիվ 91 շենքի մոտակայքում գտնվող երկու շինության տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 18:56-ին։ Այրվել են շինությունների տանիքները՝ 150 քմ և 50 քմ: