Բացել լրահոսը Փակել լրահոսը
B5D4C486-03C5-4DB0-9CF1-8DE0BA42985F
A A
Պաշտոնական

Փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Ղարիբջանյան փողոցը:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: