A
A
«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են»․ Ուշակով
Աջակցիր «Ա1+»-ին«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։
«Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը որոշելու մեր հայ գործընկերների իրավունքը», - հավելել է Ուշակովը։