Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-04-29 175253
A A
Պաշտոնական

Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից․ Ազատություն (տեսանյութ)

Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից, գրում է «Ազատությունը»։
 
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում էր: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ էր լրագրողների համար:
 
Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան էր մասնավոր:
 
Ըստ թռիչքներին հետևող Flightradar24 կայքի՝ արդրբեջանական օդանավը Բաքու է վերադառնալու այսօր ժամը 17։00-ին:
Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում: