Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մարց գյուղի «տաք» բնակիչները (տեսանյութ)

Մարցի 30 տարվա հարսն ու բուժքույրը լեռնային ու անասնապահական գյուղում այգեմշակության մեջ լուրջ հաջողություններ է գրանցում: Նախ սկսենք նրանից, որ տիկին Գայանեի դրախտային պարտեզն, անկախ եղանակից,  միշտ կանաչ է: Այս գեղեցկության տիրուհին աչքին հաճո գործով զբաղվում է Մարց հարս գալու օրից: Տեղի բնակլիմայական պայմաններին է հարմարեցրել տաք ու էկզոտիկ կլիմայի բնակիչներին ու ամեն ինչ անում է, որ հարմարվեն ու փոխեն  գյուղի միջավայրը:

«Տարբեր գույների ունեմ խորդենիներ, ունեմ լիմոններ մի քանի տեսակի, ուղղակի հիմա բերքի մեջ չեն, սրանք իմ հապալասներն են , առաջին տարինա, ուզում ենք ընդլայնել : Մեր բարձրությունը իրա համար լավա, ու ավելի բարձր մինչեւ 2300 բարձրության վրա ինքը ապրումա,սրանք իմ վարդի թերթիկներն են չորացրած, չորացնում եմ թեյերի համար, ունեմ ռամաշկա, լորենի, սրանք բերում եմ սարերից, որ փոշոտ չլինի »,-ներկայացնում է Գայանե Քոչարյանը;