Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-30_09-08-20
A A
Պաշտոնական

Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է

Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։