Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին։

«Դուք հիմա լուրջ կարդո՞ւմ եք թղթից։ Նա նման բան է հայտարարե՞լ։ Ո՞ր թվականին  է դա տեղի ունեցել։ Ինչպե՞ս է կոչվում այդ մարդը։ Ցանկանում եմ վերադարձնել այն թեզը, որը  մտածվել էր այն կողմից. գուցե խոսքը մի ինչ-որ քարտուղարուհու մասին է։

Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ բժշկական կրթություն չունենալով։ Հնարավորություն չունեմ ինչ-որ հմտություններ կիրառել այս ոլորտում։ Բայց այլ կերպ սրան վերաբերվել անհնար է»,- արձագանքել է Զախարովան՝ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։