Բա չվիրավորվե՞մ, ասում են խի՞ եք երեխա ունենում. եզդի Ռասոյաններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀերթական կարճատեւ անձրեւը կրկին ստիպել է Ռասոյաններին դատարկել հագուստի պահարանը: Շատ ենք անդրադարձել Թումանյանի հրակայուն նյութերի նախկին գործարանի շենքերից մեկում ապրող եզդի ընտանիքին, որի մի քանի սերունդներ 88-ի երկրաշարժից հետո ապրում են կիսաքանդ հասցեում:
«Ապրի Թադեւոսյանը, որ թողա անում միջին ապրենք: Մի երկրաշարժ ըլի էն մարդն էլա վախում,փուլ կգա սաղիս վրա: Հլա ստեղ կաթումա չէ, հլա արի գնանք էն մի սենյակը տես ,սաղ ջուրա մեր տները: Ես երեխա չունեմ, բայց մի ախպերս 4 երեխա ունի,էն մի ախպերս էլ էլի չորս ,քանի զինվոր ունենք, բանակի համար գալիս են չէ՞ որ տանեն ,չեն ասի՝ տեսնենք տան համար էլ մի բան անեն էլի : Ստեղ պուճուր ախպերսա ապրում, էն կողքին մեծ ախպերս ,էն մի կռանն էլ ես ու մերս ենք ապրում: Սաղ կաթումա, տեղ ու հնար չկա, ինչ անենք »,-ասում է Ռոզա Ռասոյանը: