Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Գալստյան 6317ծշ
A A
Հասարակություն

Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում․ պատգամավոր

Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:
Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Հայտնում է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
 
Գրառումը՝ ստորև․ 
 
Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:
Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:
 
Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է:
Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:
 
Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: