Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինը՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող լիցենզավորված տաքսի ծառայություններից օգտվելու վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են․

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։
 
▪️Հիշեցնենք, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։
▪️Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝
🔹մինչև յոթ տարվա արտադրության,
🔹սպիտակ հիմնագույնի,
🔹գործարանային վառելիքային համակարգով շահագործվող
🔹«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում
🔹սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
 
▪️Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
▪️Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։
👮‍♂️Տեսչական մարմինը՝ Ոստիկանության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում՝ լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։
☑️ Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։
☑️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է.