A
A
Երևանում 2023-ի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան․ Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:
Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»: