Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-01_13-19-33
A A
Պաշտոնական

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Փետրվարի 2-ին՝ ժամը 10։44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, դեռևս չբացահայտված հանգամանքներում,  տեղի է ունեցել պայթյուն․ վնասվել են ննջասենյակի պատուհանը և դուռը, ինչպես նաև խոհանոցի պատուհանը․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։