Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-01_10-12-46
A A
Պաշտոնական

Ճանապարհները բաց են, Սպիտակում ու Վարդենյացում՝ դժվարանցանելիություն

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սևանի, Վայքի, Աշոցքի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Ճանապարհային դեպարտամենտ