Բացել լրահոսը Փակել լրահոսը
623362247_122162755802938431_7858026722477931148_n
A A
Պաշտոնական

Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Ավարտին է մոտենում ձմեռվա երկրորդ ամիսը և վաղվանից կսկսվի ձմեռվա վերջին ամիսը՝ փետրվարը:

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․7 °C, իսկ ամենացուրտը՝ 1972 թվականին՝ -11․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 93.0մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։

Փետրվար ամսին ցերեկվա տևողությունը մեր լայնություններում աճում է ավելի քան մեկ ժամով;