Խոշոր հրդեհ Երևանի Գևորգ Էմին փողոցում՝ պահեստային տարածքում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5, թիվ 11, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք դրա հետևանքով տուժածներ կան՝ պարզվում է։