Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6633a3ac8a604_6633a3ac8a64c.thumb
A A
Քաղաքականություն

Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին անձամբ է հայտնել ֆեյսբուքյան իր էջում՝ հույս հայտնելով, թե  կարողացել է «ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում»։

«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է Ղուկասյանը: