A
A
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամացանցում հայտնվել են կադրեր,որոնք թռչնի բարձրությունից ցույց են տալիս Թբիլիսիում տեղի ունեցող հերթական ակցիայի մասնակիցների թիվը։
Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր պողոտան` Ռուսթավելին, լեցուն է։
Քաղաքացիները պահանջում են չընդունել Գործակալների մասին օրենքի նախագիծը։
Քիչ առաջ բախումներ են եղել իրավապահների հետ. ոստիկանությունը արցունքաբեր սփրեյ է կիրառել։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են վաղը խորհրդարանում չքննարկել օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։
Ի դեպ, վաղը` ապրիլի 29-ին, օրենքի հեղինակը` «Վրացական երազանք»-ը, կազմակերպում է հանրահավաք֊ հանդիպում իր աջակիցների հետ։