Ստամբուլի քաղաքապետի աթոռի համար պայքարը կարող է որոշել Թուրքիայի ապագան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է գլխավորում է հարազատ՝ «Արդարություն և զարգացում կուսակցության» քարոզարշավը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից առաջ՝ սատարելով երկրում իշխող ուժի թեկնածու Մուրադ Քուրումին։
Քուրումը խոստանում է կառուցել կես միլիոն նոր տներ և ամրապնդել Ստամբուլի դիմակայունությունը՝ հնարավոր երկրաշարժերի դեպքում։
Նրա գլխավոր մրցակիցն է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» թեկնածու, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ում խոսքով, քաղաքում՝ Էրդողանի գլխավորած ուժի վերադարձը իշխանություն կնշանակի անվերահսկելի ու անորակ շինարարության վերսկսում:
«Այս ընտրությունները կարևոր են՝ չլուծված քաղաքային խնդիրներին լուծում տալու համար»,- ասել է Ստամբուլի քաղաքապետը։
2019 թվականին Իմամօղլուի անսպասելի հաղթանակը վերջ դրեց Էրդողանի 30-ամյա տիրապետությանը քաղաքում։ Այն հնարավոր դարձավ քրդամետ կուսակցության և թուրք ազգայնականների նախընտրական դաշինքի շնորհիվ։
Սակայն այդ դաշինքը փլուզվեց, երբ չկարողացավ հաղթանակ ապահովել անցած տարվա նախագահական ընտրություններում, որոնց արդյունքում Էրդողանը պահպանեց նախագահի աթոռը:
Թուրք վերլուծաբան Աթիլլա Եսիլադան կարծում է, որ թեև ընդդիմադիր կոալիցիան մասնատվել է, սակայն Իմամօղլուի՝ հաղթելու շանսերն ավելի մեծ են։
Ուշադրության կենտրոնում է հայտնվել քրդերին հասցեագրված գործող քաղաքապետի քարոզարշավը․ քրդերեն տեսահոլովակների միջոցով Իմամօղլուն ձգտում է իր կողմը քաշել քուրդ ընտրողներին:
Դիտորդների կարծիքով, Ստամբուլույմ իշխանություն պահպանելը մեծացնում է Էրդողանին կրկին մարտահրավեր նետելու ընդդիմության հնարավորությունները:
«Այս՝ տեղական ընտրությունները հույս են տալիս, որ ընդդիմությունը կարող է ևս մեկ անգամ համախմբվել և գոնե պաշտպանել որոշ շրջաններ: Այս պահին կարևոր է, որ ընդդիմությունն իր դիրքերը պահպանի և հույս տա, որ ապագայում կարող է իրական փոփոխություն լինել հասարակության մեջ, քաղաքականության մեջ»,- ասում է քաղաքական մեկնաբան Սեզին Օնեյը
Ինչևէ, նախընտրական քարոզարշավն անցնում է հանրության շրջանում առկա լուրջ դժգոհության ֆոնին՝ կապված երկնիշ գնաճի հետ։
«Եթե Էրդողանը հաղթի Ստամբուլում, հաջորդ նախագահական ընտրություններում նրա հավանական մրցակիցներից մեկն է լինելու Իմամօղլուն»,- կարծիք է հայտնում Աթիլլա Եսիլադան։
Դիտորդների ներկայացմամբ, մյուս կողմից՝ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը կամրապնդի նրա դիրքերը որպես մի մարդու, ով կարող է մարտահրավեր նետել Էրդողանին: