Բացել լրահոսը Փակել լրահոսը
արտակ բեգլարյան
A A
Քաղաքականություն

«Մարտի 20-ի հանրահավաքը առնչություն չունի արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ». Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․

ԿԱՐԵՒՈՐ...
Մարտի 20-ի հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից և որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ:
 
Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:
 
Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:
Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:
 
Մարտի 20, ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ: