Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի պատկերացումները տարբեր են. (տեսանյութ)

Այսօր Մեդիա նախաձեռնությունների ակումբում  քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի և քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ քննարկվել է Հայաստանի անվտանգային քաղաքականության, այդ ուղղությամբ նոր խմբագրումների անհրաժշտության մասին

Խոսելով տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ու հարևան պետությունների հետ փոխշահավետ  հարաբերությունների մասին՝ Բորիս Նավասարդյանն ասում է, որ մեր հարևանների հետ հարաբերություններում Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել Հայաստանի շահերը և ինչ-որ բան կորզել Հայաստանի հաշվին։

-Հայաստանը մի կողմից փորձում է հարաբերությունները կարգավորել հարևանների հետ, մյուս կողմից ակտիվացնում է արևմուտքի ուղղությամբ այլընտրանքների փնտրտուքը-, համոզմունք է հայտնում Տիգրան Գրիգորյանը և շարունակում՝ այստեղ կարևոր հանգամանք է Հայաստանի ռազմական կարողությունների զգալի նվազեցումը՝ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո, երբ մեծացել է ուժի կիրառման լեգիտիմացումը մեր տարածաշրջանում՝ միջազգային հանրության ու նորմերի դերի նվազեցման պայմաններում լրացուցիչ գրգռող գործոն է հանդիսանում Հայաստանի հակառակորդների ավելի ագրեսիվ քաղաքականություն վարելու գործում։

Ի պատասխան երեկ Զատուլինի հնչեցրած մտահոգությունների, ըստ որի Հայաստանը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ՝ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը վտանգավոր է համարում վարչապետի հարցազրույցներում հնչող և վերնախավի այլ ներկայացուցիչների կողմից արվող հայտարարությունները, որոնք կարծես թե միտումնավոր սրում են հարաբերությունները Մոսկվայի հետ՝ նոր վտանգներ ստեղծելով երկրի համար։

Երևանը պատրաստ չէ արմատական փոփոխություններ մտցնելու արտաքին քաղաքականության մեջ, իսկ Զվարթնոցից խաղաղապահների հեռացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների՝ կարմիր գծերի հատում չէ դեռևս՝ համոզված է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Այնպիսի տպավորություն է, կարծես թե Հայաստանի իշխանությունները լավ չեն հասկանում համաշխարհային միտումները»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Բորիս Նավասարդյանը նշում է, որ Բաքուն ամեն կերպ դիմադրում է Արևմուտքի ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում։

-Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի պատկերացումները տարբեր են,- կարծիք է հայտնում Տ. Գրիգորյանը։

Ամփոփելով զրույցը՝ բանախոսները բացառում են, որ Հայաստանի տարածքում մոտ ապագայում կարող են տեղի ունենալ լայնամաշտաբ ռազմական գործողություններ՝ պայմանավորված և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով իմիջային կորուստների վերականգնմամբ, և Ադրբեջանում սպասվող կլիմայի փոփոխության թեմայով համաժողովով, որին մեծ կարևորություն է տալիս Բաքուն։