Բացել լրահոսը Փակել լրահոսը
473191692_994027225964220_7760799418291483258_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին, նրա նվիրումը մեր միասնական ջանքն է պահանջում․ Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի հայտարարություն է տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ․
 
«Ինձ համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, ով մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։
 
Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին։
 
Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական շարժառիթ, արդարության և մարդու իրավունքների ոտնահարում են։
 
Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայ ժողովրդին ու համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է։ Նա ազնվության և կարեկցանքի մարմնացում է, որակներ, որոնք ոգեշնչում են։ Հպարտ եմ Ռուբենին իմ ընկերն անվանել և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա շարունակել աշխարհը դեպի լավը փոխող նախաձեռնությունների իրագործումը:
 
Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունը և նվիրումը ոչ միայն մեր աջակցությանն են արժանի, այլև մեր միասնական ջանքն են պահանջում`ապահովելու նրա ազատությունն ու պաշտպանելու այն արժեքները, որոնք նա մարմնավորում է»:
 
Նիկոլա Ազնավուր,
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ