Եկամուտների հայտարարագրումը և աշխատաժամանակի նվազումը․ արդյոք ՀՀ-ն գնում է ԵՄ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկամուտների հայտարարագրումը և աշխատաժամանակի նվազումը․ արդյո՞ք ՀՀ-ն գնում է ԵՄ
Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․
- Եկամուտների հայտարարագրումը,
- Աշխատանքային օրվա կրճատման հարցը,
- Հայաստանի եվրոպական ու եվրասիական ինտեգրումները,
- Եվ ոսկերիչների ցույցը հարկային ռեֆորմի դեմ
Հայաստանի շարժը դեպի ԵՄ
Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի կառավարության նախաձեռնությանն այս շաբաթ էլ ավելի ինտենսիվ արձագանքեցին Ռուսաստանից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ասուլիսի ժամանակ արձագանքեց, որ նման պլաններ չկան։
Առաջին թեզը ճիշտ է․ 2024 թվականի 11 ամիսների տվյալներով Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ 11,9 միլիարդ դոլար։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում ԵՄ հետ Հայաստանի առևտուրը 2,1 միլիարդ դոլար է։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուրերի մասին
Ոսկու շուկայի աշխատողները կառավարության դիմաց ցույց էին անցկացնում այս շաբաթ՝ պահանջելով վերանայել հարկային փոփոխությունները։ Նրանց շրջանառության հարկը նույնպես 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, իսկ փաստաթղթերով հաշվանցելու դեպքում կարող է դառնալ 1 տոկոս։ Սակայն ոսկերիչները բողոքում էին, որ չեն կարող մարդկանցից գնած ոսկին հաշվանցել։
Գևորգ Պապոյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսվելու է արդյունահանումը Ամուլսարի հանքում։ Մինչ այդ՝ գարնանը, իրականացվելու են շինարարական աշխատանքներ։ Իսկ պակասող ֆինանսավորումը, ըստ Պապոյանի, իրականացնելու են տեղական ֆինանսական կազմակերպությունները՝ մոտ 150 միլիոն դոլարի չափով։
Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։
Աշխատանքային օրը կրճատելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որի ընդունման դեպքում 8-ժամանոց աշխատանքային օրը կրճատվելու է, դառնա 7-ժամանոց։ ACSES վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է այս նախագծի հնարավոր հետևանքները։ Կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացնում է ուսումնասիրության արդյունքները, իսկ ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։
Վերլուծությունը դիտեք տեսանյութում։
Եկամուտների հայտարարագրման մասին
Հայաստանում 700 հազարից ավելի մարդ այս տարի ՊԵԿ-ին հայտարարագիր է ներկայացնելու, թե ումից ու ինչքան փող է ստացել որպես եկամուտ։ ՊԵԿ-ում ու ֆինանսների նախարարությունում մտածում են նախագիծ մշակել, որ մինչև ինչ-որ չափի փոխանցումները ուղղակի կարիք չլինի լրացնել։
Թե ինչը և ինչպես պետք է հայտարարագրել, դիտեք տեսանյութում։
Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։