A
A
19 գիտական նախագիծ՝ 6 երկրից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են երկու մրցույթների շահառուների ցանկեր։ Մասնավորապես՝ ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia – 2026»» և «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026» մրցույթների արդյունքները։
Արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia – 2026» մրցույթի շրջանակում ստացվել է 19 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 13-ը։ Երաշխավորված հայտերը ստացվել են 5 երկրից՝ Բրազիլիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից և Ռուսաստանից։
«Արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026» մրցույթի շրջանակում ստացվել է 8 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6-ը։ Նշված 6 հայտերը ստացվել են 4 երկրից՝ Կանադայից, Հնդկաստանից, Իրանից և Ռուսաստանից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում ընդունել է որոշում, որով գիտության ոլորտի ֆինանսավորման համար վերաբաշխել է 2 մլրդ 356.9 մլն դրամ, որից 789.6 մլն դրամը՝ գիտական դրամաշնորհային հետազոտություններին, մասնավորապես՝ վերոնշյալ երկու ծրագրերին, ինչպես նաև «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր — 2026» ծրագրին։
2025 թվականին «PostDoc-Armenia» ծրագրի 2 փուլերի արդյունքում հայաստանյան գիտական կազմակերպություններում և բուհերում մեկնարկել է արտերկրի և սփյուռքի հետազոտողների 6 հետդոկտորանտական նախագիծ՝ 2 տարվա համար ընդհանուր 115,2 մլն դրամ ծավալով։ Եվս 9 նախագիծ՝ 2 տարվա համար 131,4 մլն ընդհանուր ծավալով, ֆինանսավորման է երաշխավորվել PostDoc-Armenia 2024թ․ երկու մրցույթների շրջանակներում։ 2023թ․ երկու մրցույթների արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 10 նախագիծ։
2025 թվականին «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում» ծրագրի 2 փուլերի արդյունքում 5-ամյա նախագծերի շրջանակներում հայաստանյան գիտական կազմակերպություններ և բուհեր կտեղափոխվեն և մրցույթի արդյունքում նոր ստորաբաժանում կստեղծեն արտերկրի 8 գիտնականներ․ հնգամյա ծրագրերին ընդհանուր հատկացվել է 1,326 մլդ դրամ։ 2024թ․ ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման 4 նախագիծ՝ 5 տարվա համար 595 մլն ընդհանուր ծավալով։ 2022-2023թթ․ համապատասխանաբար աջակցություն է ստացել 6 և 5 նախագիծ․ հայտատուներից 6-ը սփյուռքից էին։