Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռուբեն վարդանյան
A A
Քաղաքականություն

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները. Amnesty International

Արձագանքելով Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, Amnesty International-ը նշում է՝ «Ադրբեջանի Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»:

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ դատի են տվել Ռուբեն Վարդանյանին՝ պատասխանատվություն ապահովելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:

Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ներառում են կալանքի ժամանակ վատ վերաբերմունք, կեղծված գործի նյութեր ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկվելը։

Մարի Ստրութերսն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները «պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են, որ մեղավոր են»:

«Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ և համապատասխան ժամանակ ու հնարավորություն տրամադրեն նրա պաշտպանությունը նախապատրաստելու համար: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին, որպեսզի ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և արդարությունը», - ասել է Ստրութերսը։