Բացել լրահոսը Փակել լրահոսը
aa76564920703ad480747080fc325746
A A
Մարզեր

Վանաձորի հին բնակֆոնդի բազմաբնակարան շենքի տանիքում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձորի Տիգրան Մեծ 63 բազմաբնակարան շենքի տանիքում լայն թափով շինարարական աշխատանքներ են ընթանում:

Շենքը Վանաձորի հին բնակֆոնդի շենքերից է, այսինքն 88-ի երկրաշարժից առաջ կառուցված:  

Այն, որ Տիգրան Մեծ պողոտայի բոլոր շենքերի կողքերից կցակառույցներ կան՝ որևէ մեկին չի մտահոգում, ապօրինի կառուցվել է, ապա՝ օրինականացվել,  բայց ինչպես տենում ենք՝ հողի վրա էլ տեղ չկա, մնում են տանիքները:

Քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ թեթև կոնստրուկցիաներով ձեղնահարկ է լինելու և ծառայելու որպես բնակարան: Փաստորեն, որոշ արտոնյալներ կարող են ստանալ շինթույլտվություն Վանաձորի կենտրոնում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում