Բացել լրահոսը Փակել լրահոսը
417469703_737463048490133_2019540704937996656_n
A A
Քաղաքականություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դժգոհ է

Հայաստանի Կոմունիստական կուսակցության ֆբ-ի էջում կարդում ենք․
 
 
«Փետրվարի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ իր պատմության մեջ թերևս աննախադեպ իրադարձություն։ Փարիզի պանթեոնում վերահուղարկավորեցին Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները։
 
Միսաք Մանուշյանը հակաֆաշիստական դիմադրության մարտիկ էր, հետմահու արժանացել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչման։
 
Ֆրանսիական իշխանությունները թերևս ցուցաբերելով լրջություն և շրջահայացություն՝ չխուսաբեցին
բարձրաձայնել այն ակնառու փաստը, որ Միսաք Մանուշյանը կոմունիստ էր, Ֆրանսիական Կոմունիստական կուսակցության անդամ։
 
Իսկ հայկական կողմը, որքան էլ, որ զարմանալի չթվա, շրջանցեց Մանուշյանի կենսագրության այդ հատվածը։ Հեռու չէ այն օրը, երբ հայ տկարամիտ պատմաբանների և կուրացած ազգայնականների ջանքերով Միսաք Մանուշյանին կարող են կանգնեցնել Գարեգին տեր-Հարությունյանի և Դրաստամատ Կանայանի հետ նույն հարթության վրա։
 
Խեղաթյուրել և չբարձրաձայնել այն փաստը, որ Միսաք Մանուշյանը ինտերնացիոնալիտ մարտիկ էր, կոմունիստ, Խորհրդային Միության՝ մասնավորապես Խորհրդային Հայաստանի կողմնակից, տոգորված Մարքս-լենինյան գաղափարներով, պարզապես անբարոյականություն է։
Պատմական խեղաթյուրման մի օր էլ համարվում է այսպես կոչած փետրվարյան «ապստամբության», բայց իրականում ավանտյուրայի ու դավադրության օրը։
 
Հասարակական կյանքի յուրաքանչյուր շրջան իր տրամադրությունն ունի։ Վերջին երեսուն տարիների քաղաքական ռեակցիան Հայաստանում առաջ բերեց հասարակական հոռետեսություն, որին հաջորդեց հասարակական մտքի թուլությունն, կամքի կրավորականությունն ու ազգային սնապարծությունը։
 
Պարոնայք չարչի «մտավորականներ», ձեր նեղանձնական շահերից և երեսուն արծաթ ստանալու մոլուցքից ելնելով, ժողովրդին մի դարձրեք ձեր դավադրության զոհը։ Ձեր տգիտության ու երկերեսանիության միջոցով մի քայքայեք հանրային ընկալման մարտկոցները։ Ոչ ոք չունի դրա իրավունքը։ Չի կարելի կեղծել և աղավաղել պատմությունը, որովհետև այն ժամանակ առ ժամանակ կրկնվելու հատկություն ունի»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում։