Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՀՀ-ից պետական մակարդակով այդ իրադարձությունների մասին որևէ հայտարարություն լսեցի՞ք․ Հ․Խանումյան (տեսանյութ)

«ՀՀ քաղաքական լռությունն իջեցրել է այդ դիվանագետների բարոյական պատասխանատվության գինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախարար և պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Գանձասար և Դադիվանք Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցին, որի ժամանակ այդ երկրի իշխանությունները խեղաթյուրել էին հայկական ինքնությանը և պատմությանը վերաբերող իրողություններն ու փաստերը։

Հայկ Խանումյանն գտնում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հրավիրի արդեն մեր երկրում այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին և բացատրի, որ նմանատիպ հարցերը մեզ համար զգայուն են։

«Կարող են բոլորին միասին կամ հատ հատ հրավիրել։ Ինչպես ուզում են։ Կամ տվյալ երկրների մայրաքաղաքներում հավատարմագրված հայ դեսպանները գնան այդ երկրների ԱԳՆ և ասեն, որ այդ թեմաները մեզ համար զգայուն են։ Որ հավատքի, դավանանքի օբյեկտները յուրացնելու փորձերը, մշակութային ինքնությունները ոչնչացնելու փորձերը մեզ համար կարմիր գիծ են»,- ասաց նա։

Արցախի նախկին պաշտոնյան նաև գտնում է, որ Ադրբեջանն ազատ է անել շատ բաներ, քանի դեռ իր սպառազինությունների մակարդակը ավելի բարձր է։ Անհրաժեշտ է ոչ միայն սպառազինությունն ավելացնել, այլև բանակում կտրուկ բարեփոխումներ իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։