Բենինի եւ Ռուանդայի հետ դիվանագետներին մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին համաձայանագիր կկնքվի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունը հավանություն կտա Բենինի եւ Ռուանդայի Հանրապետության միջեւ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրի նախագծի կնքման առաջարկությանը։
Համաձայնագրի կնքումը, ըստ նախագծի, կնպաստի Բենինի Հանրապետության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձևավորում։
Երկու նախագծերն էլ ներկայացնելու է Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։
2024 թվականի ընթացքում Հայաստանի մուտքի արտոնագիր է տրամադրվել Բենինի Հանրապետության թվով 8 քաղաքացու, իսկ 2025 թվականի 1-ին կիսամյակում՝ թվով 7 քաղաքացու։
Ներկայումս Բենինի Հանրապետության 1 քաղաքացի ունի Հայաստանում մշտական կացության կարգավիճակ, որը վերջինիս տրամադրվել է 2023 թվականին՝ 5 տարի ժամկետով։
Իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2004 թվականին:
Համաձայնագրի առաջարկությունը Հայաստանին ներկայացրել է ռուանդական կողմը։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ ազատում մուտքի վիզայի պահանջից՝ մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և տարածքից դուրս գալու համար։