Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ դատավորները պարգեւավճար կստանան

Քաղաքականություն
sahmanadrakan-dataran

Կառավարության պահուստային ֆոնդից Սահմանադրական դատարանին կհատկացվի  38 մլն 930 հազար 500 դրամ։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր  մարմնի վաղվա նիստում։ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների հավելավճարների վճարումը:

Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրություն ապահովելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորներին նախատեսվել է հավելավճար: Մասնավորապես, սահմանվել է  դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝

- պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով,

- երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով,

- չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավելի չափով:

Ընդ որում՝ օրենքի անցումային դրույթի ուժով հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:

Նախագիծը մշակվել է Սահմանադրական դատարանի կողմից: