Չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները․ Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․
Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում
են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի
խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ
վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100
մետր էլ քիչ հեռավորության վրա է:
Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապամ համայնքի Ներքին
Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները,
դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր
զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն
ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվի ու միջազգային հանրային
օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության
շարունակվող հանցանքները: