A
A
Բաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան
Աջակցիր «Ա1+»-ինԲաքուն չեղարկել է Նիդեռլանդների արտգործնախարարի այցը Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանցի պաշտոնյան շեշտել է, որ որոշումը կայացվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ Հաջիզադեի՝ նման որոշման պատճառը Հանկե Բրայնս Շլոթի հայտարարություններն են, որոնք նա հնչեցրել է երկրի խորհրդարանում։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, սակայն, մանրամասներ չի հայտնել։
«Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները», - հանդիպման չեղարկման պատճառների մասին խոսելիս ասել է Հաջիզադեն։