A
A
Զուրաբիշվիլին դժգոհել է, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել Փաշինյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ դժգոհել է, որ իրեն՝ որպես Վրաստանի նախագահի, չեն տեղեկացրել երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների մասին։
«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին Վրաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն չի տրվում հանդիպել եւ պատշաճ կերպով հյուրընկալել գործընկեր երկրների ղեկավարներին:
Ցավալի է և ուշագրավ, որ համապատասխան մարմինները նախագահին չեն տեղեկացնում երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ասված է Վրաստանի վարչապետի սոցցանցի պաշտոնական էջում։