Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․ ի՞նչ արդյունք ունենք օրենքի կիրառումից երեք տարի անց (տեսանյութ)

Հունվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ` «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա բանավեճ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․ ի՞նչ արդյունք ունենք օրենքի կիրառումից երեք տարի անց» թեմայով։

Բանախոսներ՝

✅Լառա Պետրոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

✅Գևորգ Քոչարյան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ

✅Տաթևիկ Խաչատրյան՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար

✅ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Քննարկումը կվարի «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Արմինե Ավետյանը։

Բանավեճը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։