Բացել լրահոսը Փակել լրահոսը
421483701_974727007356007_1475964581756237040_n
A A
Պաշտոնական

Ղազախստանի այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել կրթական մի շարք ծրագրերի։