Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան (2)
A A
Քաղաքականություն

«Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. 

Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել:
 
Այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա անկախ Հայաստանի կամքից իրականացվելու է:
 
Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է, սակայն դեռ պարզ չէ, թե միջանցքի/երթուղու մասով ընդհանուր եզրեր գտնվել ե՞ն, թե՞ թուրքական օրակարգում դա ուժային լուծում է ենթադրում:
 
Հայաստանյան ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան, որոնք ամենաանսպասելի իրավիճակներում կարող են ակտիվանալ ու գործընթացներ գեներացնել: