Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրվեց

Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ է շնորհել։ Այս որոշման մասին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է Twitter-ում։

«Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել: ԵՄ-ն բանակցություններ կսկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ, երբ ձեռք կբերվի անդամակցության չափանիշներին համապատասխանության անհրաժեշտ աստիճանը, նաև հանձնաժողովին հրավիրել է մինչև մարտ հաշվետվություն ներկայացնել՝ նման որոշում կայացնելու նպատակով: Այս որոշումը ուժեղ ազդանշան է նրանց ժողովուրդների և մեր մայրցամաքի համար»,- գրում է Շառլ Միշելը։

Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական խորհրդին՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու դրական հանձնարարականով։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն 2022 թվականի մարտին հայտարատել էր, որ Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիյակի հայտ է ներկայացրել։ Այդ տարվա մարտի 3-ին պաշտոնական հայտը ստորագրել է երկերի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։