Բացել լրահոսը Փակել լրահոսը
410008327_122163845948003277_1321951509915898394_n
A A
Պաշտոնական

Մերկասառույց, մառախուղ, ցածր տեսանելիություն․ եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։

Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Աշտարակի և Վաղարշապատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ