«Մեր ձայնը Եվրամիությանը» – երթ Թբիլիսիում
Աջակցիր «Ա1+»-ինJnews.ge
«Մեր ձայնը Եվրամիությանը»՝ այս խորագրով երթ է ընթանում մայրաքաղաքում։
Երթը մեկնարկեց Առաջին Հանրապետության հրապարակից, իսկ մասնակիցները շարժվեցին դեպի Եվրոպայի հրապարակ, որտեղ կբացվի ռեկորդային մասշտաբի Եվրամիության դրոշը։
Կազմակերպիչները նշում են, որ դրոշի յուրաքանչյուր աստղ պատրաստված է Վրաստանի տարբեր շրջաններում, ինչն արտահայտում է ողջ հասարակության ձգտումը դեպի եվրաինտեգրում։ Քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ կազմակերպված երթին շարքային քաղաքացիների հետ միասին մասնակցում են քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։
Երթին միացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Եվրոպան այն տարածքն է, որտեղ մարդկանց ազատ կարծիքը մեծ նշանակություն ունի։
«Այնքան մարդ է գալիս, այնքան մարդ է իր ձայնը հասցրել Եվրոպային։ Եվրոպան մի տարածք է, որտեղ մարդիկ ամենակարևորն են, որտեղ նրանց ազատ կարծիքն ամենակարևորն է: Ես մեծ հույս ունեմ, որ այս ազատ կարծիքը հաշվի կառնվի, և մենք կկարողանանք դեկտեմբերի 15-ից հետո ևս մեկ անգամ տոնել, ապա պատրաստվել հաջորդ տարվան, որը ոչ պակաս կարևոր է լինելու»,- ասել է նախագահը։