ԲԸՏՄ-ն հայտնաբերել է օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր
Աջակցիր «Ա1+»-ին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։

Մասնավորապես՝

Մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի խորքային հորից իրականացվել է ջրառ։

Տնտեսավարողների կողմից կատարվող ապօրինությունները կասեցվել են։
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։