Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Մարզեր

Իշխանափոխություն՝ Ալավերդիում (տեսանյութ)

Ալավերդիի Անկյուն+3 հ/ը նյութը

Այսօր վաղ առավոտից Ալավերդու համայնքապետարանի շենքը շրջապատված էր ոստիականական խիտ շղթայով, մեր թղթակիցների ասելով համայնքապետարանը շրջափակած ոստիկանները դրսից էին բերված, քանի որ նախորդ օրը ֆեյբուքում գործող համայնքապետի շատ կողմնակիցներ հայտարարություն էին տարածել, թե իրենց թեկնածուին պաշտպանելու համար «կռվելու են մինչև վերջ»։

Այս հայտարարություններ անողներից շատերը արցախյան պատերազմին սարերի հովին ջիլ ու պանիր էին արտադրում, չմտածելով կռվելու, հայրենիքը պաշտպանելու մասին։ Ալավերդու տարբեր թաղամասերից ու գյուղերից համայնքապետարանի բակ էին բերվել նաև Թամազյանի կողմնակիցներ։ Մեծ դժվարությամբ կարողացան Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները մտնել համայնքապետարանի շենք։

Հավաքվածները սուլում էին, բարձրաձայն վիրավորանքներ հնչեցնում ավագանու անդամների նկատմամբ, փորձում ճեղքել ոստիականական շղթան։ Ի վերջո բոլոր 14 անդամները հաղթահարում են շղթան և մուտք են գործում համայքնապետարան։