Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks world
A A
Սպորտ

Արգիշտի Հակոբյանը և Ալբերտ Հարությունյանը՝ բռնցքամարտի աշխարհի պատանիների չեմպիոն

Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություÝáõմ կայացան եզրափակիչի մնացած մարտերը։

Տղաների 60 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը միավորներով պարտվեց ուզբեկ Ֆիրուժոն Սադուլաևին և բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը 5:0 հաշվով հաղթեց բելառուսցի Իվան Սինյակին և երրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար: 75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը բացահայտ առավելությամբ հասավ հնդիկ Սահիլ Սահիլի նկատմամբ և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Այդպիսով, Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով նվաճեց 10 մեդալ՝ 4 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ: