Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանը դառնալ վարչապետ (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն իրավական մեխանիզմը, որով գործարար Սամվել Կարապետյանը կարող է դառնալ ՀՀ վարչապետ։

Դրա համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածում, որը սահմանում է վարչապետին ներկայացվող պահանջները։ Կարապետյանի պնդմամբ՝ այդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից և չի պահանջում համապետական հանրաքվե։

Ընտրություններում հաղթելու դեպքում 20 օր անց խորհրդարանում, ըստ նրա,  կիրականացնեն այդ փոփոխությունը, ինչը թույլ կտա ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, ընտրվել վարչապետ։

Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով վարչապետի թեկնածուն պետք է վերջին չորս տարում հանդիսանա միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվի Հայաստանում և ունենա ընտրական իրավունք։ Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է։