«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է։ Այս մասին կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց նրա եղբորորդին, «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Գործող Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է վերջին 4 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվի Հայաստանում։ Սամվել Կարապետյանը, ունենալով այլ երկրի քաղաքացիություն, այս պահին չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ այդ հոդվածը հնարավոր է փոխել՝ ԱԺ-ում մեծամասնություն դառնալու դեպքում։
Նարեկ Կարապետյանը նաեւ կոշտ քննադատության ենթարկեց գործող իշխանությանը։ Նա մեղադրեց վարչապետին բանակը թուլացնելու, Արցախը կործանելու և երկիրը պարտքերի մեջ ներքաշելու համար.
Իր տեսաուղերձում Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ 115 օրից բոլորը կտեսնեն՝ «Ուժեղ Հայաստանը» միայն կուսակցություն չէ։
Մանրամասները՝ տեսանյութում