Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evro 19.11.
A A
Սպորտ

Յոթ հավաքականներ նույնպես մտել են Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Եվրոլայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրից հետո միանգամից 7 հավաքական դարձավ եզրափակիչ փուլի ուղեգրի տեր:

Ալբանիան, Հունգարիան, Շվեյցարիան ոչ-ոքի խաղալով իրենց մրցակիցների հետ, վաստակեցին անհրաժեշտ մեկ միավորը և ապահովեցին իրենց տեղը Եվրո-2024-ում: Իսկ ահա Նիդեռլանդները, Դանիան, Ռումինիան և Սլովակիան հաղթանակ տարան և անհասանելի դարձան իրենց հետապնդողների՝ Հունաստանի, Ղազախստանի, Իսրայելի և Լյուքսեմբուրգի համար:

Ընտրական փուլի վերջին տուրում կխաղարկվեն վերջին 5 ուղեգրերը: Իտալիան ու Ուկրաինան, ինչպես նաև Չեխոսլովակիան ու Մոլդովան և Սլովենիան ու Ղազախստանը, անմիջապես իրար հետ խաղերում կորոշեն ուղեգրերի տերերին: Իսկ ահա Խորվաթիան ու Ուլեսը և Սերբիան ու Չեռնոգորիան իրենց հարցերը կլուծեն այլ թիմերի հետ խաղերում: Խորվաթիան ու Սերբիան եթե հաղթեն իրենց մրցակիցներին՝ Հայաստանին ու Բուլղարիային, ապա կմտնեն Եվրո-2024, իսկ միավորներ կորցնելու դեպքում արդեն ուղեգրի հարցը կլուծվի զուգահեռ ընթացող Ուելս – Թուրքիա և Հունգարիա – Չեռնոգորիա հանդիպումներում:

Ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի խաղերը կկայանան նոյեմբերի 19-21-ը: