A
A
Իրանն Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակում է իրականացրել
Աջակցիր «Ա1+»-ինԻրանը հարված է հասցրել Իսրայելի Դիմոնա քաղաքին, որտեղ գտնվում է միջուկային օբյեկտ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հրթիռային հարձակումը եղել է պատասխան Նաթանզում գտնվող իրանական միջուկային օբյեկտի դեմ ավելի վաղ հասցված հարվածին։
Նշվում է, որ հարվածի հետևանքով ռադիոակտիվ արտահոսք չի արձանագրվել, և հարակից բնակավայրերի բնակիչների համար վտանգ չի առաջացել։
Իսրայելի արտակարգ ծառայությունների փոխանցմամբ՝ Դիմոնայում հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 40 մարդ է տուժել։