Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Անկախության հռչակագրի և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարց է։ Դա անհրաժեշտ է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար,  - լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է»,- ասաց նա։ 

Փաշինյանը նաև հարցադրում է անում՝ ինչպես կարելի է ապրել մշտական սպառնալիքների պայմաններում՝ միայն արտաքին օգնության հույսով։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը երկիրը դնում է շարունակական կախվածության մեջ այն ուժերից, որոնցից ակնկալվում է աջակցություն։

Նա հավելում է, որ առաջիկայում պատրաստվում է հանդես գալ հռչակագրի տեքստի մանրամասն վերլուծությամբ՝ հիմնավորելով իր դիրքորոշումը։ 

Փաշինյանը թեման պարզաբանելու համար բերում է նաև համեմատություն՝ նշելով, որ եթե վարորդը անընդհատ վթարների է ենթարկվում, գուցե խնդիրը նրանում է, որ նա գտնվում է երթևեկելի հատվածում, բայց չի տիրապետում կանոններին։ Վարչապետը ընդգծում է, որ այս դիտարկումը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ նաև իրեն։

Միաժամանակ նա ընդգծում է, որ Անկախության հռչակագիրը հրապարակային տեքստ է, որը յուրաքանչյուր ոք կարող է կարդալ և վերլուծել։