A
A
Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է․ Նելլի Դավթյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին օրերին հաշվառման կարգի վերաբերյալ շահարկումները շատ են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Հարցը մանիպուլացվում է տարբեր կողմերից, ուստի որոշ պարզաբանումներ կատարեմ։ Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է։ Հաշվառման կարգում տրամաբանությունը նույնն է 2005 թվականից։
Միակ փոփոխությունը, որ արվել է նախորդ տարեվերջին, այն է, որ հավատարիմ լինելով մեր թվայնացման օրակարգին՝ ստեղծել ենք MCS.register.am հարթակը, որի միջոցով փաստացի բնակության հիմքով դիմումներն ընդունվում են նաև օնլայն։
Ինչ վերաբերում է սեփականատիրոջ համաձայնության գործոնին, ապա կարգավորումը նույնն է արդեն ավելի քան 20 տարի։ Այն շատ պարզ է։
Փաստացի բնակության հիմքով հաշվառվելիս, անձը հայտնում է, թե որտեղ է բնակվում։ Համայնքային ոստիկանությունը ստուգում է փաստացի բնակվելու հանգամանքը։ Եթե արձանագրում է այդ փաստը, ապա հաշվառումը կատարվում է։
Ապատեղեկատվություն են նաև այն պնդումները, թե հաշվառումների կարգը կարող է այս կամ այն կերպ ծառայեցվել ընտրությունների օրակարգին։ Հաշվառման հիման վրա ընդամենը որոշվում է անձի ընտրատեղամասը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։