Բացել լրահոսը Փակել լրահոսը
403616959_657206196601598_1481211206693649894_n (1)
A A
Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՊՀ, այնուհետեւ հիվանդանոց, զրուցել տուժած քաղաքացու հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։